Թուրքիան Հայաստանի հետ քննարկում է «Զանգեզուրի միջանցքը» բացելու հարցը․ Թուրքիայի տրանսպորտի նախարար

02 Հոկտեմբերի 2023, 17:47

Քաղաքականություն

Թուրքիան Հայաստանի հետ քննարկում է 43 կմ երկարությամբ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Մենք դիտարկում ենք՝ ինչպես արագ կյանքի կոչել այս նախագիծը»,- պնդել է թուրք պաշտոնյան։

Նրա խոսքով՝ նոր միջանցքով Անկարան «թուրքական հանրապետություններն ու Հեռավոր Արևելքը ուղիղ գծով կկապի իրար հետ»։

Հիմա եթերում