Թուրքիան Հայոց ցեղասպանություն է իրականացրել. Իսրայելի ԱԳ նախարարը` Էրդողանին ի պատասխան

12 Հունվարի 2024, 20:30

Քաղաքականություն

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գազայում ցեղասպանության մեղադրանքներին։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ երկրից, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունն անցյալում, այժմ պարծենում է՝ անհիմն պնդումներով Իսրայելը թիրախավորելով։ Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունն ինքնին խոսուն է: Իսրայելը պաշտպանում է, ոչ թե կործանում, ձեր բարբարոս դաշնակիցների դեմ»,- գրել է Իսրայելի ԱԳ նախարարը X-ի իր էջում։

Նշենք, որ Էրդողանն այսօր հայտարարել էր, թե Թուրքիայի կողմից ներկայացված ապացույցները կօգնեն Իսրայելին պատասխանատվության ենթարկել ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից «Գազայում ցեղասպանության իրականացման համար»:

Հիմա եթերում