«Թուրքիան հերքում է». Դենիս Դենիսովը Սիրիայում զինյալների հարձակման մասին

29 Նոյեմբերի 2024, 21:30

Քաղաքականություն

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News— ի հետ զրույցում մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը։

«Իհարկե, սրանք բոլորը բոցավառվող հրդեհի հետևանքներն են, որն այժմ պատել է ողջ Մերձավոր Արևելքը: Այսինքն՝ դա նշանակում է, որ արաբա-իսրայելական հակամարտությունն ընդլայնվում է՝ դառնալով բազմագործոն ու բազմակողմանի։ Այս պահին արդեն բազմաթիվ վարկածներ կան։ Թուրքիան իրականում հրաժարվում է այդ խմբավորումը որպես թուրքամետ ընկալելուց՝ ասելով, որ Թուրքիայի համար այն նույնպես ահաբեկչական է։ Բայց ոմանք դեռ խոսում են այդ մասին»,- նշել է Դենիսովը։

Նրա խոսքից պարզ է դառնում, որ անգամ նման մանիպուլյացիաների միջոցով տարածաշրջանի և աշխարհի առանցքային աշխարհաքաղաքական խաղացողները հերթական անգամ փորձում են վերագծել Մերձավոր Արևելքի քարտեզը, այդ թվում՝ Սիրիայի հաշվին։

«Մենք գիտենք հավաքական Արևմուտքի դիրքորոշումը Սիրիայի նախագահի և նրա քաղաքական վարչակարգի նկատմամբ։ Բայց կարևոր է նաև նշել, որ որոշ վերլուծաբաններ նույնիսկ դրանում ուկրաինական հետք են տեսնում՝ հայտնելով, որ այս ահաբեկչական խմբավորումները վերջերս հրահանգներ են ստացել ուկրաինացիների կողմից։ Եթե այս վարկածը հաստատվի, ապա դա փաստացի նշանակում է, որ Սիրիայում բացվում է ռուս-ուկրաինական դիմակայության հերթական ճակատը»,- եզրափակել է Դենիսովը։