Թուրքիան կարող է բացել ՀՀ-ի հետ սահմանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից հետո. Թուրքիայի ԱԳՆ

01 Օգոստոսի 2024, 10:00

Քաղաքականություն

Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Այս առումով թուրքական կողմը դրական արդյունքի դեպքում պետք է պատրաստի սեփական սցենարը, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Եթե կարգավորման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել մեր դարպասները սահմանին», — Sabah թերթին ասել է թուրք նախարարը։