Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն համար. Ֆիդան
13 Ապրիլի 2026, 16:30
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում պետական «Անադոլու» գործակալության կողմից կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար:
Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում էսկալացիայի կանխմանն ուղղված Անկարայի ակտիվ քայլերը դրսևորվում են նաև դիվանագիտական ոլորտում, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ խաղացողների միջև ուժերի հավասարակշռություն ձևավորելու նպատակով:
«Տարածաշրջանում իրավիճակի ցանկացած փոփոխություն և անկայունություն այս կամ այն կերպ ազդում է Թուրքիայի վրա, ուստի Անկարան պարտավոր է ունենալ աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների պետական տեսլական»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նա նաև նշել է, որ եթե նախկինում Թուրքիայի կողմից աջակցվող էներգետիկ նախագծերն իրականացվեին, Հորմուզի նեղուցի շուրջ այսօրվա ճգնաժամի հետևանքները պակաս մասշտաբային կլինեին:
«Մենք Կովկասում ընդհանուր սահման ունենք, և այնտեղ պատերազմներն ու անկայունությունը ազդում են մեզ վրա։ Հետևաբար, մենք շատ լուրջ ջանքեր ենք գործադրում այնտեղ կարգուկանոնն ու անվտանգությունը պահպանելու համար, այդ թվում՝ անվտանգության համակարգի շրջանակներում։
Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար՝ սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև հմուտ դիվանագիտություն, հաշվի առնելով տարածաշրջանային երկրների և համաշխարհային տերությունների շահերը, որպեսզի այնտեղ բռնկվող հակամարտությունը չտարածվի Թուրքիայի վրա»,- ասել է Ֆիդանը։