Թուրքիան պատրաստ է Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել

01 Օգոստոսի 2025, 13:24

Քաղաքականություն

Թուրքիան պատրաստակամություն է հայտնել Ղարաբաղի ցանկացած քաղաքում, մասնավորապես, Շուշիում, հյուպատոսություն բացել։ Այս մասին ԱՊԱ-ին ասել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը։

Դիվանագետի խոսքով՝ դեռևս 2021 թվականին Շուշիում հյուպատոսություն բացելու պաշտոնական հայտ է ներկայացվել, սակայն ներկայումս ոչ մի երկիր այնտեղ դիվանագիտական ներկայացուցչություն չունի։ Բացման մասին որոշումը կկայացնի Ադրբեջանը:

Հարկ է նշել, որ Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են տարածաշրջանում գլխավոր հյուպատոսություն բացելու իրենց մտադրության մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2021 թվականի հունիսին «Շուշիի հռչակագրի» ստորագրման ժամանակ հաստատել էր Անկարայի այդ մտադրությունը, որն այժմ սպասման փուլում է:

Հիմա եթերում