Թուրքիան պետք է առերեսվի, որ ինքը ցեղասպանության կրողն է. Գոռ Սարգսյան
12 Սեպտեմբերի 2025, 16:22
Բոլոր հարևանների հետ պետք է շփվենք, բայց եթե կարիք կա, պետք է հրավիրենք մեր երկիր, և բանակցությունները շարունակենք մեր երկրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը:
«2020 թվականի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բանակցում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ, սակայն դրանք չեն բխում հայ ժողովրդի շահերից: Այդ մարդիկ ասում են՝ Արցախի հարց այլևս չկա, Ցեղասպանության հարց այլևս չկա»,- ասել է նա:
Սարգսյանի խոսքով՝ Թուրքիան պետք է առերեսվի, որ իր նախնիները ցեղասպանություն են արել, և որ ինքը ցեղասպանության կրողն է:
«Ո՞նց հավատանք, երբ 2020-ին Փաշինյանն ասում էր՝ Թուրքիան գալիս է տարածաշրջան նոր ցեղասպանություն իրագործելու: Հիմա այլ բան է ասում: Բանակցությունները պետք է տեղի ունենան, բայց ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկելով, այլ արցախցիների շահերը սեղանին դնելով»,- հավելել է ՀՅԴ ՀԵՄ առաջնորդը:
Մանրամասները՝ տեսանյութում: