Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել հայ-ադրբեջանական գործընթացով. Մհեր Աբրահամյան
09 Փետրվարի 2026, 20:30
Թուրքիան շարունակաբար Հայաստանի հետ հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումների հետ, և այս մոտեցումը պահպանվում է նաև այսօր։ AlphaNews-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է թուրքագետ Մհեր Աբրահամյանն՝ անդրադառնալով Անկարայի վերջին հայտարարություններին և քայլերին։
Նրա խոսքով՝ ընդամենը վերջին շրջանում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես արտաքին գործերի նախարարի մակարդակով, բացահայտորեն հայտարարում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից։
«Այսինքն՝ այն պայմաններն ու նախապայմանները, որոնք դրված են հայ-ադրբեջանական հարաբերություններում, նույն կերպ ներկայացվում են նաև Թուրքիայի կողմից՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների հիմք»,– նշել է Աբրահամյանը։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ալիջան անցակետի վերանորոգմանը՝ թուրքագետն այն որակել է որպես սիմվոլիկ քայլ, որը բխում է դեռևս 2000-ական թվականներից որդեգրված քաղաքականությունից՝ Հայաստանի նկատմամբ «փափուկ ուժի» կիրառման տրամաբանությունից։
«Ալիջան անցակետի արագ վերանորոգումն ու կառուցումը փափուկ ուժի քաղաքականության դրսևորում է։ Թուրքիայի նպատակն է դա ներկայացնել որպես խաղաղության հաստատման և Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման քայլ»,- ընդգծել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: