Թուրքիան վստահորեն պահում է արևմտյան առաջնորդության դրոշը Մերձավոր Արևելքում. Մովսես Ղազարյան

Ռուս քաղաքագետ և միջազգային մեկնաբան Մովսես Ղազարյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծումը, ԱՄՆ-ի ազդեցությունը Ուկրաինայի քաղաքական գործընթացների վրա և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրդապատճառները Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումներում:

Անդրադառնալով Հայաստանի տարածքով այսպես կոչված «Թրամփի կամրջի» հնարավոր կառուցմանը՝ Ղազարյանը բուն ճանապարհը համեմատել է կիսառազմական կառույցի հետ, իսկ Թրամփի գործողություններն այդ ֆոնին գնահատել է որպես սովորական սադրանք՝ անձնական ունայնության տարրերով։ 

«Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում Նոբելյան մրցանակ ստանալ, ընդ որում, որպեսզի այդ ամենը հստակ ասոցացվի իր անվան հետ, և դա առաջարկում է այնպիսի տեսքով, որ բարկացնի Ռուսաստանին և անհավասարակշռություն ստեղծի տարածաշրջանում։ Ի՞նչ է «Թրամփի կամուրջը»։ Դա միայն կոմերցիոն կառույց չէ։ Դա մի ամբողջ մասնավոր ռազմական ընկերություն է Հայաստանի տարածքում, որտեղ գտնվում է 102-րդ ռազմաբազան», — ասել է Ղազարյանը։ 

Փորձագետն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական կարգավորմանը։ Քաղաքագետը նշել է, որ Ուկրաինայի հարցով Թրամփի վերջին որոշումների մեջ որոշակի խաղ է տեսնում բազմաքայլ լուծումներով:

Հիմա եթերում