Թուրքիայի ԱԱԽ-ն հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին
01 Հոկտեմբերի 2025, 10:00
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է իր աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին ասվում է խորհրդի նիստի արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ։
Նիստն անցկացվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Խորհուրդը նաև ընդգծել է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, «որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»։