Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
20 Հունվարի 2026, 16:22
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։
Ինչպես APA-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, «հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը»։
Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։