Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների բացումն ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան. Ֆոն դեր Լեյեն

04 Ապրիլի 2025, 15:00

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում ասել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի իրար, ինչպես երբեք, հայտնում է АПА-ն։

Ֆոն դեր Լեյենն ասել է, որ միջանցքը կարևոր դեր կխաղա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

«Գնալով ավելի մասնատված աշխարհում Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը կամրապնդի կապերը ձեր երկրների (Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների) և Եվրոպայի միջև: Բայց ենթակառուցվածքները դեռ ամեն ինչ չեն», — նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Նա նաև ընդգծել է այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը.

«Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»,- ասել է նա: