Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր տարր է կայուն Հարավային Կովկասի համար. Տոյվո Կլաար
31 Հուլիսի 2024, 13:40
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարևոր է համարել։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ու վերականգնումը կարևոր տարրեր են ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար», — նշել է Կլաարը: