Թուրքիայի և Հայաստանի սահմանի բացման շուրջ մանիպուլյացիաները չեն հասնի իրենց նպատակներին. Հուլուսի Քըլըչ
23 Մարտի 2025, 16:38

Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող ոչ մի քայլ չի ձեռնարկի: Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով հասարակական կարծիքի մանիպուլյացիայի փորձերը դատապարտված են ձախողման։
«АЗЕРТАДЖ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայում IMZA սոցիալական զարգացման աջակցության հասարակական միավորման ներկայացուցիչ Հուլուսի Քըլըչը: Նրա խոսքով
հայ-թուրքական սահմանին անցակետի բացման մասին կեղծ հաղորդագրությունների հետևում կանգնած են Թուրքիայի և Ադրբեջանի միասնականությամբ և սերտ համագործակցությամբ մտահոգ շրջանակներ:
«Առանձին մեդիա կառույցների լցոնումներն այն մասին, թե իբր Անկարան բացել է Հայաստանի հետ սահմանը
առանց Բաքվին տեղյակ պահելու, նպատակ են հետապնդում վնասել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությանը», — ընդգծել է նա
վստահեցնելով, որ թուրքական իշխանությունները սերտորեն համակարգում և ադրբեջանական կողմի հետ քննարկում են Երևանի նկատմամբ ցանկացած քայլ:
Նա հիշեցրել է Թուրքիայի իշխանությունների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման շահագրգռվածության մասին բազմիցս արված հայտարարությունների մասին: Նախկին դեսպանի խոսքով
Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արդյունքի հասնել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումից հետո, ինչի մասին բազմիցս հայտարարել են Թուրքիայի իշխանությունները: