Թուրքիայի հետ ակտիվ երկխոսություն ենք վարում. Արարատ Միրզոյան
05 Հունիսի 2025, 15:06
Թուրքիայի հետ չունենալով պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ՝ մենք ունենք շատ ավելի ակտիվ, գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որ իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա համաձայն է պնդումների հետ, որ ժամանակն է՝ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա:
«Երկխոսությունը տևական ժամանակ դրական հունով է զարգացել։ Իհարկե, կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է։ Սա է մեր համոզմունքը»,- նշել է Միրզոյանը։