Թուրքիայի հետ կարող են բանակցություններ վարել, բայց հույսեր կապելը սխալ է. Անդրանիկ Բալոյան

26 Նոյեմբերի 2025, 15:30

Քաղաքականություն

«Հայ արծիվներ» հիմնադրամի գործադիր տնօրեն և համահիմնադիր Անդրանիկ Բալոյանը Alpha News-ի հետ զրույցում ներկայացրել է կազմակերպության գործունեությունը, նպատակներն ու ծրագրերը:

Նա նշել է, որ «Հայ արծիվներ»-ը հիմնադրվել է 2016 թվականին՝ քառօրյա պատերազմից հետո, նպատակ ունենալով աջակցել զինվորներին:

«Հասկացանք, որ մեր զինվորներին աջակցելու ամենալավ ձևը գյուղերը, առաջնագիծն ամրապնդելն է: Տարբեր գյուղեր ենք գնում Տավուշում, Սյունիքում, Գեղարքունիքում, գյուղացին ներկայացնում է իր գաղափարը, և մենք ֆինանսավորում ենք ոչ թե գումարով, այլ սարքերով: Կլինի դա ջերմոց կամ կարի ֆաբրիկա: Այդպիսով գյուղացուն հնարավորություն է տրվում մնալ իր ծննդավայրում և թիկունք լինել զինվորին»,- ասել է Անդրանիկ Բալոյանը:

Նա հայտնել է, որ 2021 թվականից նաև կրթական ծրագրեր են իրականացնում։

Խոսելով Հայաստանի ներկայիս իշխանության արտաքին քաղաքականության մասին՝ Բալոյանը նշել է, որ ներկայիս իշխանությունները սխալ ուղղությամբ են գնում, իրականում, ըստ նրա, երկրում թրքացման պրոցես է ընթանում։

«Այսօրվա հիմնական երեք խաղացողներն են Ռուսաստանը, Իրանը և, ցավոք, Թուրքիան: Թուրքիայի հետ կարող է շփում կամ բանակցություններ լինել, բայց նրա հետ հույսեր կապելը սխալ է: Ո՞նց կարող է թուրքը Հայաստանի համար լավը ցանկանալ»,- կարծում է Անդրանիկ Բալոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: