Թուրքիայի հետ սահմանի Մարգարա անցակետով 2023թ-ին Հայաստան է մուտք գործել 38, մեկնել՝ 28 քաղաքացի
08 Փետրվարի 2024, 17:15
Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետով 2023 թվականին մեր երկիր է մուտք գործել Հայաստանի 38 քաղաքացի, մեկնել՝ 28-ը: Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Այդ անցակետը ուղիղ 30 տարվա ընդմիջումից հետո գործարկվել էր անցյալ տարվա փետրվարին, երբ Հայաստանը երկու խմբաքանակով մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին:
1993 թվականին Թուրքիան միակողմանի փակել էր Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանը, և Մարգարայի անցակետը ուղիղ երեք տասնամյակ չէր գործում: