Թուրքիայի նախագահի թեկնածուն հանել է իր թեկնածությունը

11 Մայիսի 2023, 15:50

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հանել է իր թեկնածությունը։ Հարցումները ցույց են տվել, որ ընտրողների մոտ 2%-ը պատրաստ է քվեարկել նրա օգտին։

Մնացել է երեք թեկնածու՝ Էրդողանը, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» մեկ թեկնածու՝ Քըլըչդարօղլուն, և Աթա դաշինքի թեկնածու Սինան Օգանը։