Թուրքիայի նախկին վարչապետը խոսել է Ղարաբաղի մասին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը Haber Global-ի եթերում անդրադարձել է  ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած Ադրբեջանը շրջանցող տրանսպորտային նախագծին, ինչպես նաև Ղարաբաղի հարցին, առաջ քաշելով անհիմն պնդումներմ, գրում է Ermenihaber-ը:

Նա, խոսելով տարածաշրջանում գործող կապուղիների մասին, նշել է.  

«Ուզում եմ ասել, որ առաջինը՝ պրն Քեմալի ներկայացրածը նոր բան չէ, երկրորդը՝  երթուղին, որը թյուրքական պետությունների օգտին է, չի շրջանցում Ադրբեջանը, Ադրբեջանից Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Աֆղանստան և Չինաստան հասնող ամենաէկոնոմիկ Բաքու-Թբիլիսի-Կարս Միջին միջանցքի երթուղին է։ Եվ այդ երթուղին շատ ակտիվ այժմ օգտագործվում է»։  

Ավելի ուշ Յըլդըրըմը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքը Քըլըչդարօղլուի ներկայացրած այդ նախագծին, պնդել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը փորձել է իբր խոչընդոտել Հայաստանը՝ ազդեցություն գործելով Ռուսաստանի վրա, այնուհետև՝ ԱՄՆ-ն, սակայն իրենք մեծ պայքար են մղել։

Այնուհետև նշել է, որ զարմանալի բան չկա և այդ միջանցքի նախագիծը ուղղակի տվել են Քըլըչդարօղլուին, իսկ նա մեծ ոգևորությամբ ներկայացրել է այն։   

«Սակայն առանց Ադրբեջանի թյուրքական աշխարհ հնարավոր չէ պատկերացնել։ Տեսե՛ք, բռնագրավումից Ղարաբաղի ազատագրման ընթացքում «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պաշտոնատար անձինք ի՞նչ ասացին։

Ասացին, որ Թուրքիան ջիհադիստներին այնտեղ է ուղարկում և Ադրբեջանի հետ միասին պատերազմել է տալիս։ Այսինքն մեզ որոշ իմաստով մեղադրանքներ ներկայացրին, թե ահաբեկչական կազմակերպություններն օգտագործում է, պատերազմել է տալիս հայերի դեմ։

Սա ԺՀԿ-ում կարևոր դիվանագիտական պաշտոններ զբաղեցրած մարդիկ ասացին։ Արդյունքում Ղարաբաղի պատերազմի հաղթանակը, անիրավացի բռնագրավում էր, այդ բռնագրավման ավարտի հետ միասին Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ինքնավստահությունը մեծացավ և Թուրքիայի նկատմամբ նրանց մոտեցումը փոխվեց։

Տեսե՛ք, Ղարաբաղի ազատագրման գործը, եթե գլխին Էրդողանը չլիներ, երբեք հնարավոր չէր լինի։ Ուզում եմ սա ընդգծել, որ մեր հարգ․ նախագահի՝ հարգ․ Պուտինի հետ ունեցած սերտ անձնական բարեկամությունն այս անիրավության վերացման համար մեծ ներդրում է ունեցել։ Սա ասում եմ, քանի որ կան մանրամասներ, որոնք գիտեմ»։ 

Հիմա եթերում