Թուրքիայի նախորդ ու ներկա խորհրդարանական ընտրությունների համեմատական պատկերը
15 Մայիսի 2023, 13:36
Թուրքիայում ավարտվել է քվեարկությունը նախագահական և խորհրդարանական ընտրություններում։ Թուրքական լրատվամիջոցները 2-րդ փուլի անցկացման հավանականություն են տեսնում։
Եթե նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ է ստանալ 50+1% ձայն, որպեսզի չլինի 2-րդ փուլ, ապա խորհրդարանի (մեջլիս) համար նման պայման չկա, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ ոչ պաշտոնական արդյունքների՝ խորհրդարանում արդեն ձևավորվել է մանդատների բաշխման պատկերը։ 2018-ին 27-րդ գումարման խորհրդարանի համեմատ այս ընտրություններում կուսակցությունների և դաշինքների մանդատների պատկերն այլ է։
Համաձայն 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի (մեջլիսի) ընտրությունների դեռևս նախնական արդյունքների՝
իշխող «ԱԶԿ» (AKP) — 34․42%,
ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ — CHP) — 25․39%,
«Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցություն — 10․06%,
«Լավ» (İYİ) կուսակցություն — 9․82%,
«Կանաչների ձախ կուսակցություն» (Yeşil Sol Partisi) — 8․78%,
«Նոր բարօրություն կուսակցությունը» (Yeniden Refah Partisi) — 2․85%,
«Թուրքիայի աշխատավորական կուսակցություն» — (Türkiye İşçi Partisi) 1․71%։
Խորհրդարան մուտք գործելու 7 տոկոսանոց շեմը չեն հաղթահարել Հաղթանակ» (Zafer Partisi) կուսակցությունը (2․25%) և «Հայրենիք» (Memleket Partisi) կուսակցությունը (0․9%)։
2018 արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ համեմատ արդյունքները հետևյալն են՝
«ԱԶԿ»՝ 2018-ին 42․56% (295 մանդատ) , 2023-ին ՝ 35․4% (266 մանդատ)։
«ԺՀԿ»՝ 2018-ին 22.65% (146 մանդատ), 2023-ին 25․37% (168 մանդատ)։
«ԱՇԿ» 2018՝ 11․1% (49 մանդատ), 2023՝ 10․06% (51 մանդատ)։
«Լավ» կուսակցությունը 2018-ին՝ 9․96% (43 մանդատ), 2023՝ 9․84% (44 մանդատ)։
«Նոր բարօրություն» կուսակցությունը առաջին անգամ է մասնակցում 2023-ի ընտրություններին և մաս է կազմում իշխող ուժի «Ժողովրդական» դաշինքին և կարող է ստանալ պատգամավորի 5 մանդատ։