Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները քննարկել են Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները

11 Ապրիլի 2025, 14:59

Քաղաքականություն

Անթալիայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրանք քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները:

«Ես և իմ եղբայր Իլհամ Ալիևը մտքեր փոխանակեցինք նաև շատ կարևոր հարցերի, այդ թվում՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների շուրջ։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին ևս ուշադրությամբ հետևում է», — ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Խաղաղության գործընթացի մասին խոսելիս Էրդողանը նշել է, որ այն գոհացուցիչ է։

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ Թուրքիան Ադրբեջանին ցանկանում է տեսնել որպես Հարավային Կովկասում «խաղաղության ճարտարապետ»։