Թուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել

14 Մայիսի 2023, 18:15

Քաղաքականություն

Թուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել՝ սրտի կանգի պատճառով։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 14-ին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։

Թուրքիայի Ռիզե նահանգի ընտրական հանձնաժողովի աշխատակիցը սրտի կաթված է ստացել։

«Շերեֆ Քուրթը, ով ընտրատեղամասի աշխատակից է, սրտի կաթված է ստացել։  Դեպքի վայր ժամանած բժշկական խմբերը ցուցաբերել են առաջին օգնություն, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան չի հաջողվել փրկել»,- ասվում է հաղորդագրությունում։

Տրապիզոնի Դերեջիկ թաղամասում 75-ամյա Այսել Ուլուսը մտնելով քվեախցիկ՝  կորցրել գիտակցությունը։ Մահն արձանագրվել է սրտի կաթվածի հետևանքով։

Երրորդ դեպքը տեղի է ունեցել Տրապիզոնի մոտ գտնվող Գիրեսուն նահանգում։ Այնտեղ 85-ամյա ընտրողը քվեատուփի մոտ ուշագնաց է եղել։ Չնայած բժիշկների օգնությանը, նրա կյանքը չեն կարողացել փրկել։