Թուրքիայից բոլոր փախստականները վտարվելու են. Քեմալ Քըլըչդարօղլու

18 Մայիսի 2023, 15:30

Քաղաքականություն

Թուրքական BirGün թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էդողանի մրցակից, ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է երկրից բոլոր փախստականներին վտարելու մտադրության մասին։

«Ընտրվելու դեպքում ես հետ կուղարկեմ բոլոր փախստականներին»,- ասել է քաղաքական գործիչը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։

Քըլըչդարօղլու խոսքով՝ այս կատեգորիայի մոտ 10 միլիոն մարդ ապրում է Թուրքիայում։