Թուրքիայում հաշվել են բոլոր տեղամասերի արդյունքները. կլինի երկրորդ փուլ

15 Մայիսի 2023, 11:34

Քաղաքականություն

Թուրքիայում ավարտվել է բոլոր տեղամասերի քվեաթերթիկների հաշվարկը։

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ստացել է ձայների  49.24 տոկոսը, նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլու՝ 45.06 տոկոս։

Քանի որ թեկնածուներց ոչ ոք չի ստացել ձայների 50 տոկոսը, հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 28-ին։