Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը
28 Մայիսի 2023, 18:17
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։
Ընտրատեղամասերը բացվել են 08:00-ին և փակվել տեղական ժամանակով ժամը 17:00-ին:
Ամբողջ երկրում տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ։ Ընտրողների թիվը գերազանցում է 60 միլիոնը։
Ձայների հաշվարկը սկսվել է։
Ավելի վաղ, Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի ղեկավար Ահմեթ Յեները հայտարարել էր, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հայտնի կդառնան ավելի վաղ, քան մայիսի 14-ին կայացած քվեարկության ժամանակ է եղել։