Էրդողանի և Քըլըչդարօղլուի ձայների միջև տարբերությունը կրճատվել է
28 Մայիսի 2023, 19:56
Թուրքիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 53,6%-ը, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 46,4%-ը։ Բացվել է քվեատուփերի 80,5%-ը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (ձայների 49,52%-ով) չկարողացավ հավաքել ձայների մեծամասնությունը (պահանջվող 50%), ուստի այսօր՝ մայիսի 28-ին, ընտրությունների երկրորդ փուլ անցկացվեց նրա և երկրորդ տեղը զբաղեցրած Քեմալ Քըլըչդարօղլուի (44,88%) միջև։
Սա Թուրքիայում առաջին նախագահական ընտրությունն է, որ անցկացվում է երկու փուլով։