Թուրքիայում ցուցարարները փորձել են մտնել ամերիկյան Ինջիրլիք ավիաբազա

06 Նոյեմբերի 2023, 12:05

Քաղաքականություն

Թուրքիայում ցուցարարները փորձել են մտնել Ինջիրլիք ավիաբազա, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմաբազան: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։ Ակցիան կազմակերպվել է ի աջակցություն Պաղեստինի։ Նշվում է, որ ոստիկանությունը ցույցը ցրել է ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով։

«Խմբին թույլատրվել է հանրահավաք անցկացնել նշանակված վայրում։ Երբ շարասյունը մոտեցավ բազային, խմբի մի մասը փորձեց դաշտերի միջով մտնել բազա: Խմբավորումը ցրելու համար ոստիկանությունը օգտագործել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ»,- հայտնել է լրատվամիջոցը։