Թուրքիայում երկրաշարժից վնասված հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերաբացվել է

19 Օգոստոսի 2024, 21:24

Մշակույթ

Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող միակ հայաբնակ Վաքըֆլըում գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը երկրաշարժից տուժել էր, վերանորոգվել է։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի նախօրեին՝ օգոստոսի 17-ին, Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հոր ձեռամբ եկեղեցին վերաբացվել է։ Այս մասին տեղեկանում ենք Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից։

Ս. Պատրիարք Հոր գլխավորությամբ Ս. Մյուռոնով օծվել է գմբեթի և զանգակատան խաչերը:

Օծման արարողությունից հետո տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն և Աստուածածնի վերափոխման տոնի նախատոնակ։