Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին՝ «UNESCO»-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում

25 Օգոստոսի 2023, 00:00

Մշակույթ

Թուրքիայի Վան և Բիթլիս նահանգների միջև գտնվող Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին «UNESCO»-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում 84-րդն է:

Եկեղեցին կառուցվել է 915-921թթ-ին Բագրատունյաց թագավոր Գագիկ 1-ինի հրամանով՝ Սուրբ Խաչի մասունքը պահպանելու նպատակով: Մասունքը 7-րդ դարից հետո բերվել էր Վան՝ լինելով նախ Երուսաղեմում, ապա Իրանում:

10-րդ դարում կառուցված եկեղեցին միջնադարյան հայկական ճարտարապետության վառ օրինակներից մեկն է:

Հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին առանձնանում է իր բազմազան քանդակներով: Եկեղեցին վերանորոգվել է 2005-ին և 2007-ին, իսկ 2015-ի ապրիլի 13-ին գրանցվել «UNESCO»-ի համաշխարահյին ժառանգության ցուցակում:

էրմենիհաբերի փոխանցմամբ՝ ամեն տարի եկեղեցում անկացվում է պատարագ հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկին՝ «Սուրբ Խաչի»-ին (Խաչվերաց) նախորդող կիրակի օրը, որն էլ տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: Պատարագին ներկա է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս, սակայն այն իրականացնում է Պոլսո Հայոց պատրիարքը:

2023-ին Սուրբ Խաչում պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին: