Թուրքիայում վնասվել է Վաքըֆլը հայկական գյուղի 30 բնակարան
18 Հունիսի 2023, 16:00
Պաշտոնապես Թուրքիայի «միակ հայկական գյուղը» համարվող Վաքըֆլըի կառավարիչները շարունակում են թուրքական մամուլի միջոցով ներկայացնել ուժգին երկրաշարժից պատճառված վնասները եւ բարձրաձայնել գյուղի հարցերը։
Երկրաշարժի հետեւանքով կյանքը Վաքըֆլիի մէջ կարծես թէ կանգ է առել։ Akunq.net-ի փոխանցմամբ՝ հայկական գյուղի 40 քարե բնակարաններից 30-ը ծանր վնասներ է կրել փետրվար ամսում Թուրքիայի մեջ գրանցված ուժգին երկրաշարժների հետեւանքով։
Թրքական «Տուվար» պարբերականի թղթակցի հետ զրույցում Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթուն հայտնել է, որ երկրաշարժից տուժած գյուղին էական օգնություն ցուցաբերել է Կ․Պոլսոյ Հայոց պատրիարքարանը։
Աղբյուրի համաձայն՝ գյուղապետը հայտնել է, որ գյուղում գործող «Կանանց ձեռքերով պատրաստված» անվամբ կերպարվեստի աշխատանքը ստիպված է եղել դադարեցնել իր գործունեությունը: