Թուրքիայում ընտրությունները առաջին փուլում կավարտվեն Քըլըչդարօղլուի հաղթանակով. ORC-ի հարցում
12 Մայիսի 2023, 19:35
ORC հետազոտական ընկերության հարցման համաձայն՝ Թուրքիայի նախագահի ընտրությունները կավարտվեն առաջին փուլում ընդդիմության միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակով, նա կհավաքի ընտրողների ձայների 51,7 տոկոսը։
Նշվել է, որ հարցումն իրականացվել է 3 920 հարցվողների ընդգրկմամբ, 28 նահանգներում, մայիսի 10-11-ին։ Վիճակագրական վրիպանքը կազմում է 1,3 տոկոս։
Հետազոտության տվյալներով՝ Քեմալ Քըլըչդարօղլուն կհավաքի 51,7 տոկոս ձայն, գործող նախագահ Թայիփ Էրդողանը՝ 44,2, Սինան Օղանը՝ 2,8, թեկնածությունը հանած Մուհարեմ Ինջեն՝ 1,8 տոկոս։
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե ոչ մի թեկնածու 50 տոկոս ձայն չհավաքի, նշանակված է մայիսի 28-ին։