Թույլ չենք տա նոր պատերազմ հրահրել. Բողոքի ակցիա՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ

26 Մայիսի 2025, 14:30

Քաղաքականություն

Երիտասարդներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ։

Նրանք իրենց հետ բերել են «Թույլ չենք տա նոր պատերազմ հրահրել» գրությամբ պաստառներ։

Բողոքի ակցիայի մասնակիցները դեմ են Ֆրանսիայի կողմից վարվող քաղաքականությանը:

«2022 թվականին Եվրոպայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչվեց: Ֆրանսիան լուծում չառաջարկեց, որով Արցախի կարգավիճակի հարցն օդում կախված կմնար, այսինքն՝ Արցախի հարցը վերջնական չէր փակվի»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: