Թույլ չտաք, որ ձեզ դարձնեն երկրորդ Ուկրաինա․ իրանցի փորձագետ

09 Նոյեմբերի 2024, 13:20

Կարծիք | Քաղաքականություն

Ըստ որոշ փորձագետների՝ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ի ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ թուլանալու է, իսկ Եվրոպական միությունն այն ռեսուրսը չունի, որ կարողանա ինքնուրույն ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի դեմ «խաղ տանել»։

Alpha News-ը պ․գ․թ․, «ԱՊՐԻ Արմենիա» ինստիտուտի գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանից հետաքրքրվեց, թե արդյոք ՌԴ-ն կարո՞ղ է օգտվել այդ պայմաններից և հետ բերել իր զիջած դիրքերը թե ՀՀ-ում, թե տարածաշրջանում, ինչին ի պատասխան միջազգայնագետը նշեց․

«Երբ զրուցում էի Իրանի գործընկերների հետ, երկու հիմնական մեսիջ ստացա նրանցից։ Առաջինը՝ թույլ չտաք, որ ձեզ դարձնեն երկրորդ Ուկրաինա, երկրորդը, որ դուք փորձում եք գտնել դաշնակիցներ ձեր սահմաններից շատ հեռու, որոնք իրականում ոչ քաղաքական կամք, ոչ էլ ունակություն կունենան ձեզ աջակցելու։ Եթե այնպես ստացվի, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը սառի, ուժային բալանսը գետնի վրա ֆիզիկապես կարող է փոխվել։ Այս առումով ՌԴ-ն իրեն կարող է ավելի ազատ զգալ իր գործողությունների մեջ»։

Հիմա եթերում