Թույլ տվեք չխաթարել օրվա խորհուրդը ավելորդ հարցումներով. Գարեգին Բ

28 Հունվարի 2026, 13:29

Քաղաքականություն

Քիչ առաջ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ բազմաթիվ հոգևորականների ուղեկցությամբ։ Նա չպատասխանեց լրագրողների որևէ հարցի: Հոգևորականները միասնական աղոթք բարձրացրեցին, պա հոգևոր կարգ մատուցեցին արցախյան պատերազմներում իրենց կյանքը տված մեր հայրենակիցների հիշատակին։

Ավարտելով իր այցելությունը, այդուհանդերձ Վեհափառը խոսեց. «Ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում՝ չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք, եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև, և աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ և չխաթարել օրվա խորհուրդը ավելորդ հարցումներով։ Այդ հարցումները դուք դուք հնարավորություն ունեք այլ առիթներով ուղղելու։ Կապ հաստատեք մեր տեղեկատվական բաժնի տնօրենի հետ։ Աստված օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ»։

Հիմա եթերում