Թողարկվել է պրոդյուսեր Արա Խաչատրյանի ֆիլմի թրեյլերը

04 Մարտի 2025, 15:56

Մշակույթ

Հրապարակվել է «Այնտեղ» ռոմանտիկ ճանապարհորդական ֆիլմի թրեյլերը, որի պրոդյուսերների թվում է Արա Խաչատրյանը։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Իվան Պետուխովն է։

Դերերը կատարել են Պյոտր Ֆյոդորովը, Իրինա Ստարշենբաումը, Եվգենյա Դոբրովոլսկայան, Ալեքսեյ Սերեբրյակովը և այլք։ Ֆիլմը էկրաններ կբարձրանա այս տարվա մայիսի 15-ին:

Կատակերգությունը պատմում է դերասանուհի Վերայի մասին, ով տաքսի է պատվիրում Մոսկվայից Ուֆա և Վադիմի՝ լուռ ու լուրջ վարորդի մասին, ով գնում է արկածախնդրության։