Թողարկվել է Յուլիա Ղուլյանի սցենարով նկարահանված «Քիմիա մեր միջև» սերիալի թիզերը
07 Փետրվարի 2025, 13:30
Ավարտվել են Յուլիա Ղուլյանի սցենարով նկարահանված «Քիմիա մեր միջև» սերիալի նկարահանումները: Գլխավոր դերերում նկարահանվել են Սաշա Բորտիչը և Նիկիտա Եֆրեմովը:
Սերիալի հերոսուհի Տանյան միայնակ է մեծացնում երկու երեխաներին: Նա գիշերներն աշխատում է տաքսի ծառայությունում, և օրերից մի օր իմանում է իր լուրջ հիվանդության մասին: Նրան այժմ միայն մեկ բան է անհանգստացնում՝ ո՞ւմ հետ կմնան իր երեխաները, եթե հիվանդությունն ավելի խորանա: Վերջինս որոշում է գտնել արժանի տղամարդ և ամուսնանալ նրա հետ, որպեսզի այդ դեպքում նա կարողանա հոգ տանել իր երեխաների մասին։ Միակ մարդը, ում Տանյան վստահում է և պատմում իր ծրագրի մասին, նրա բժիշկն է:
Սերիալի պրեմիերան տեղի կունենա մարտին։