Թողարկվել են Ռուբեն Դիշդիշյանի և Նարեկ Մարտիրոսյանի արկածային բլոկբաստերի նոր թիզերը
24 Փետրվարի 2025, 09:26
Թողարկվել են «Պալմա 2» ընտանեկան արկածային բլոկբաստերի նոր թիզերը, որոնց պրոդյուսերական կազմում են Ռուբեն Դիշդիշյանը և Նարեկ Մարտիրոսյանը:
Ռեժիսորներն են Ալեքսանդր Դոմոգարովը (կրտսեր) և Վլադիմիր Կանդաուրովը: Դերերում հանդես են եկել Վիկտոր Դոբրոնրավովը, Վլադիմիր Իլյինը, Լեոնիդ Բասովը և այլք։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2025 թվականի մարտի 20-ից։