Տոյվո Կլաարը Բաքվում է. քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը

11 Հոկտեմբերի 2023, 16:34

Քաղաքականություն

Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի հեռանկարների, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերի, տարածաշրջանում վերջին իրավիճակի շուրջ։

Բայրամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի միջնորդությամբ անցկացվող խաղաղության օրակարգի հանդիպումների դրական արդյունքով, և որ 30 տարի անց «պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար»։