Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմի ՀՀ-ի առաջարկը
23 Հունիսի 2024, 17:20
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։
«Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունվի։ ԵՄ-ն Վրաստանում, ԵՄ առաքելության միջոցով, 15 տարի օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպելուն և պատրաստ է կիսվել իր փորձով»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։