Թրամփ-Փաշինյան հանդիպմանը 3 կարևոր փաստաթղթեր են ստորագրվել․ Սարգիս Խանդանյան
08 Օգոստոսի 2025, 23:54
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվել Թրամփ-Փաշինյան հանդիպմանը։
«Հանդիպմանը 3 կարևոր փաստաթղթեր են ստորագրվել։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին փաստաթղթով այն ԱՄՆ-ի կողմից ամենաբարձր ճանաչմանն է արժանանում։
Երկրորդը վերաբերում է էներգետիկային՝ ԱՄՆ-ն համագործակցելու է ՀՀ-ի հետ էներգետիկ անվտանգության ոլորտում։
Երրորդը վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին ու արհեստական բանականությանը»,- նշել է Խանդանյանը։