Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել

15 Սեպտեմբերի 2024, 22:59

Քաղաքականություն

Թրամփի դեմ հերթական մահափորձն է կատարվել։ Այս մասին հայտնել է կոնգրեսական Թեյլոր-Գրինը:

Գաղտնի ծառայությունն արձագանքել է Դոնալդ Թրամփի կողքին տեղի ունեցած հրաձգությանը, երբ նա դուրս էր գալիս Ուեսթ Փալմ Բիչի գոլֆ ակումբից։ Այս մասին գրում է New York Post-ը: Սա ԱՄՆ նախագահի թեկնածուի դեմ երկրորդ մահափորձն էր. այս պահին քաղաքական գործիչն անվտանգ է:

Վարկած կա, որ կրակոցները հանցագործների միջև են եղել, ոչ թե ԱՄՆ նախագահի թեկնածուի ուղղությամբ։