«Թրամփի երթուղու» հետ կապված Իրանի պահանջները հաշվի են առնվել․ Փեզեշքիան
10 Օգոստոսի 2025, 22:15
Տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Այնպես չէ, ինչպես լուրերում են ուռճացնում։ «Թրամփի երթուղու» հետ կապված Իրանի պահանջները հաշվի են առնվել։ Միակ մտահոգությունն այն է, որ ամերիկյան ու հայկական ընկերություն են այդ ճանապարհը կառուցելու»,- ասել է նա։