Թրամփի կոշտ հայտարարությունները մնացին խոսքի մակարդակում. Շահնազարյան
27 Հունվարի 2026, 20:10
Թրամփի հռետորաբանությունը վաղուց է դարձել քաղաքական «բրենդ»՝ առավելապաշտական, ինքնավստահ և հաճախ սպառնալիքներով հագեցած։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը:
«Փաստը ցույց տվեց, որ Թրամփը չկարողացավ անցնել գործողությունների»,- նշել է Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ հաճախ փորձ է արվում պատճառը տեսնել միայն Իրանի և ԱՄՆ-ի միջև եղած շփումների մեջ, սակայն այստեղ կարևոր է շեշտել՝ խոսքը բանակցությունների մասին չէ։
«Մենք շփոթում ենք շփումները բանակցությունների հետ։ Իրանը և Միացյալ Նահանգները չեն բանակցում։ Կան շփումներ՝ Իրանի արտգործնախարարի և Իրանի հարցերով ԱՄՆ գլխավոր բանագնացի միջև, բայց դա բանակցություն չէ»,– ընդգծել է նա։
Ըստ Շահնազարյանի՝ եթե իրական հնարավորություն լիներ, Թրամփն այն բաց չէր թողնի, սակայն մի շարք լուրջ հանգամանքներ թույլ չտվեցին անցնել ռազմական քայլերի։
Մանրամասները` տեսանյութում: