«Թրամփի ուղին» հուսալի չէ․ հարցում Վանաձորում

22 Նոյեմբերի 2025, 16:46

Քաղաքականություն

Վանաձորում անցկացված հարցման ժամանակ բնակիչները խոսել են նաև «Թրամփի ուղի» համաձայնագրի մասին։ Հարցվածների շրջանում թերահավատություն կա ինչպես ներկայիս ղեկավարության, այնպես էլ Թրամփի հնարավոր միջամտության վերաբերյալ։

Հարցման մասնակիցները, մասնավորապես, նշել են, որ չեն հավատում ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումներին։ Նրանք ընդգծում են, որ «Թրամփի ուղին» ևս հուսալի չէ։

«Թրամփը նույնիսկ Ուկրաինայի հարցը չկարողացավ կարգավորել, կռիվը դեռ գնում է»,- ասել է հարցվածներից մեկը։

Վանաձորցիներից մեկի խոսքով՝ անկանխատեսելի է մեծ տերությունների քաղաքականությունը․ «Ես այլևս ոչ մի բանի չեմ հավատում։ Հիմա շատ դժվար է հասկանալ խոշոր երկրների խաղերը»։

Մանրամասները՝ տեսանյութում։