«Թրամփի ուղու» շնորհիվ ամենաարագ իրականացվողը էլեկտրահաղորդման գծերի ու գազամուղի կառուցումն է․ Փաշինյան
14 Նոյեմբերի 2025, 11:58
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Կոպենհագենում քննարկել է TRIPP-ով էլեկտրագծերի, գազատարի հարցը։
«Ես ուզում եմ չթաքցնել նաև, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահի հետ մենք քննարկեցինք TRIPP նախագիծը, և կարծես թե եկանք ըմբռնման, որ գուցե թե ամենաարագ իրականացվողը էլեկտրահաղորդման գծերի և գազամուղի կառուցումն է, բայց դա նախնական քննարկում էր և հետագա քննարկումների ընթացքում դա ավելի կկոնկրետացվի և հասկանալի կդառնա»,- «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով համաժողովի շրջանակներում ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ոչ մի բան չի խանգարում այս նախագծի իրականացմանը։