Թրամփի վարչակարգի դիրքորոշումը երկրաշարժի ազդեցություն ունեցավ Եվրոպայի վրա. Չոլաքյան
19 Փետրվարի 2025, 22:10
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ակտիվ շփումներից նկատելի է, որ բավականին ջերմ են հայ-ֆրանսիական հարաբերությունները։ Հասարակության կողմից կա ընկալում, որ եթե Հայաստանը նորից խնդիրներ ունենա, Ֆրանսիան ռազմական աջակցություն կցուցաբերի։
Թե ի՞նչ կարծիք ունեն ֆրանսահայերը, Alpha News-ի հետ զրույցում ներկայացրել է «Նոր Յառաջ» թերթի խմբագիր Ժիրայր Չոլաքյանը։
«Ֆրանսահայությունը Հայաստանով հետաքրքրված է, բայց ֆրանսահայ կառույցները միջոց չեն գտնում Հայաստանի հետ առողջ երկխոսություն հաստատելու համար։ Բնականաբար, կան կառույցներ, որոնք տարիներ շարունակ համագործակցում են Հայաստանի հետ։
Հայաստանի հետ հարաբերություններն ավելի անձնական դաշտի մեջ են։ Կան կառույցներ, միություններ, որոնք գործունեություն են ծավալում հիմնականում բարեգործական նպատակներով»,- նկատել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի կոշտ դիրքորոշումը Ֆրանսիայի նկատմամբ ավելի է սերտացնում հայ-ֆրանսիական հարաբերությունները։
«Քաղաքական առումով միշտ նեցուկ ենք, որ Ֆրանսիայի կառավարությունը և պետական մարմինները Հայաստանի հետ կարողանան օգնության և զորակցության միջոցառումներ կազմակերպել։ Այս առումով՝ ֆրանսահայությունը պահանջում է տեղական իշխանություններից, որ իրենք զորավիգ լինեն Հայաստանին։ Հայաստանի հանդեպ մեծ համակրանք կա, զորակցություն են ցուցաբերում, երբ Հայաստանը դժվարության մեջ է։
Ալիևի՝ վերջին շրջանի կոշտ դիրքորոշումները ավելի մոտեցրեցին Ֆրանսիային ու Հայաստանին։ Բնականաբար, նաև զարգացավ ռազմական համագործակցությունը»,- նշել է Ժիրայր Չոլաքյանը։
Մանրամասները՝ տեսանյությում։