Թրամփին ավերակների վերածված երկիր են տվել․ Արմեն Զատիկյան
11 Ապրիլի 2025, 23:30
Alpha News-ի ուղիղ եթերում հասարակական գործիչ Արմեն Զատիկյանն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, մասնավորապես՝ աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացներին։
«Թրամփն ահագին գործ ունի անելու։ Նրան տվել են ավերակների վերածված երկիր։ Նա ինչ կարողանում, անում է։ Երեք ամիսը շատ շուտ է որևէ եզրակացություն անելու համար»,- նկատել է մեր զրուցակիցն՝ անդրադառնալով նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Դոնալդ Թրամփի գործունեությանը։
Զատիկյանի խոսքով՝ շատերին այսօր Թրամփի դեմ են տրամադրում։
«Բոլոր նրանք, որոնք բայդենիզմը, Բայդենի իշխանությունը կորցնելուց հետո վերածվել են բոմժերի, տարիների ընթացքում այնքան են զոմբիացած եղել, որ հիմա նրանց լարում են Թրամփի դեմ»,- ասել է Արմեն Զատիկյանը։