Թրամփն ու Պուտինը եկել են համաձայնության, նրանք նույն էջի վրա են. Արթուր Սահակյան

19 Օգոստոսի 2025, 11:45

Կարծիք | Քաղաքականություն

Ուկրաինական ճակատում Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը եկել են փոխհամաձայնության: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի մեկնաբան, լրագրող Արթուր Սահակյանը:

«Թրամփ-Պուտին հանդիպումը շատ բարձր մակարդակի հանդիպում է եղել: Ուկրաինական ճգնաժամից բացի, իրենց միջև բավականին շատ հարցեր կային, խոսքը սանկցիաների մասին է և այլն, և այլն։ Հիմա շատ մեծ առաջընթաց է ձեռք բերվել, մանրամասները դեռևս չեն հաղորդում, բայց կարծում եմ, իրենք, կարելի է ասել, նույն էջի վրա են: Միակ խանգարող բանն ուկրաինական ճգնաժամն է, չնայած այդտեղ էլ ձեռքբերումներ կան. ուկրաինական ճակատում իրենք եկել են փոխհամաձայնության, մնում է միայն այդ համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունն ընդունելի լինի Ուկրաինայի և Եվրամիության անդամ երկրների համար: Ստացվում է՝ երկու ղեկավարները շատ-շատ հարցերում առաջընթաց են արձանագրել»,- նշել է նա:

Սահակյանի խոսքով՝ դեմոկրատները, գլոբալիստական ուժերը այս հանդիպումից հետո Թրամփին մեղադրում են դավաճանության մեջ:

«Երկու հզորագույն գերտերությունների ղեկավարների հանդիպումը, կարելի է ասել, ամբողջ աշխարհին է վերաբերում: Այսինքն, եթե այս համահարթեցումը գնում է և երկու գերհզորների միջև խնդիրները լուծվում են, նշանակում է՝ մնացած բոլոր-բոլոր հարցերը, այդ թվում՝ նաև մեզ հետ կապված հարցերը, լուծելի են։ Ամերիկյան մեդիայում, որոնք իսկապես շահագրգռված են խաղաղությամբ, ողջունում են, պատմական են համարում և շնորհակալություն են հայտնում Դոնալդ Թրամփին այդ հանդիպման համար, բայց մյուս կողմից՝ դեմոկրատները, գլոբալիստական ուժերը փորձում են Թրամփին մեղադրել դավաճանության մեջ: Նույնիսկ այսպիսի խոսքեր են հնչում, թե ինչպես կարող էր բռնակալին ջերմ վերաբերվեր, ուրեմն նա լքեց ՆԱՏՕ-ն, լքեց Եվրամիության գործընկերներին, նման մեղադրանքներ են հնչեցնում, բայց պարզ է, որ սա ճակատագրական հանդիպում էր»,- եզրափակել է մեկնաբանը:

Հիմա եթերում