Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Իրանի հետ առևտրային գործարք կնքող երկրների համար

13 Հունվարի 2026, 10:46

Տնտեսություն և Բիզնես

ԱՄՆ-ն 25 տոկոսի չափով մաքսատուրք կսահմանի Իրանի հետ առևտուր անող բոլոր երկրների համար։ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է իր TruthSocial սոցիալական ցանցի էջում:

«Ներկա պահին ցանկացած երկիր, որն առևտրային գործարքներ է կնքում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25 տոկոսի չափով մաքսատուրք կվճարի: Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,- ասվում է գրառման մեջ։

Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան տասնյակ իրավապահներ։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ նշել էր, որ Սպիտակ տունը և ԱՄՆ զինված ուժերը վերլուծում են Իրանում ցուցարարներին աջակցելու գործողությունների տարբերակները: