Թրամփը նույն տեղում է մնացել, բայց Հարիսը անկում է ապրել. Հայկ Տեր-Ներսիսյան

18 Հոկտեմբերի 2024, 23:55

Քաղաքականություն

Ըստ հարցումների ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նույն տեղում է մնացել, բայց դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսն անկում է ապրել ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանը։

«Թեժ պայքար է գնում Թրամփի ու Հարիսի միջև։ Վերջին հարցումներով՝ Թրամփն է առաջատար: Իրականում այդ տոկոսները կարող են հետո սխալ լինել: Այսինքն՝ տեսականորեն կարող է Հարիսն էլ հաղթի, բայց պրակտիկ տեսանկյունից ակնհայտ է՝ եթե համեմատում ենք, տեսնում ենք՝ Թրամփը նույն տեղում է մնացել, իսկ Հարիսն անկում է ապրել։ Դա երևի պայմանավորված է մի քանի գործոններով։ Առաջինը՝ միջազգայինն է»,- նկատել է քաղաքագետը։

Նա նաև անդրադարձել է Իրան-Իսրայել ծագող հակամարտությանը։

«Եթե դեմոկրատներն ընտրվեն, ավելի զսպիչ գործոն են լինելու Նեթանյահուի համար։ Թրամփը թեև ավելի մեղմ է խոսում հիմա, բայց ինքն էլ բացարձակ դեմ չէ, որ Իսրայելը կոշտ քայլերի գնա»,- եզրափակել է Հայկ Տեր-Ներսիսյանը։

Հիմա եթերում